Հրաշալի նորություն` «Ամերիկացին» Օսկարի shortlist-ում

Հայտարարվել են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության 88 միջազգային ֆիլմերից կազմված կարճ ցուցակները 10 կատեգորիաների համար: Միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգում քվեարկության հաջորդ փուլ են անցել 15 ֆիլմեր, որտեղ խաղարկային ֆիլմերի ցուցակում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական Ֆինանսական աջակցություն ստացած, ռեժիսոր՝ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։

Ջերմորեն շնորհավորում ենք ամբողջ ստեղծագործական կազմին և մաղթում հաջողություններ ու հաղթանակ:

«Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024թ. հունվարի 23-ին, իսկ «Օսկար»-ի արարողությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC ուղիղ եթերով:

Հայաստանի ազգային կինոկենտրոն

2030