Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 27-ին 8 անձ է ձերբակալվել բարեգործության արգելքի խախտման մասով, մարտի 30-ին՝ 2 անձ: Ընտրակաշառքը և բարեգործության արգելքի խախտումը ծանր հանցագործություններ են, իրավապահները պետք է դրանց դեմ արդյունավետ և օպերատիվ գործեն: Այդ մասին ՏԻՄ ընտրություններին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջիկ դիտորդական առաքելության տվյալները ներկայացնելիս ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի՝ վերջին օրերի ձերբակալություններին:

Ըստ Իոաննիսյանի՝ էական է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 27-ին ձերբակալված անձանցից ոչ մեկի մասով չի կիրառել կամ դատարանին չի միջնորդել՝ կիրառելու այնպիսի խափանման միջոց, որը հետո կարգելակեր այդ մարդկանց մասնակցությունը քարոզարշավին:

«Թեև ունենք տեղեկություններ, որ Գյումրիում այս երկու հանցատեսակները տեղի են ունեցել՝ բարեգործության արգելքի խախտումն ու ընտրակաշառքը, բայց և այդպես մենք չունենք բավարար փաստեր, որպեսզի պնդենք, որ դրանք արել են հենց այն անձինք, որոնք ձերբակալված են»,- ասաց նա:

 

379