Այսօր 2-րդ բանակային կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ես չգիտեմ՝ որն է 2-րդ (Գեղարքունիքի) բանակային կորպուսի հաջողության գրավականը, բայց այն հաճախ է լավ առումով աչքի ընկնում։
Այսօր այդ կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել։ Որքանով ինձ է հայտնի, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը զրահատեխնիկա կորցրած չկար։
Բայց, ամենակարևորը, տղերքը զոհ չեն տվել։ Այսօր եզակի դեպքերից էր, երբ առաց զոհի կարողացել ենք արժանի հակահարված տալ։ Ընդ որում, չեն վախեցել ո՛չ իրենց վրա աշխատող մեծաթիվ հրետանուց, ո՛չ էլ վերևում շրջող «Բայրաքթար»-ից։ Ապրե՛ն զինվորներն ու հրամանատարները։ Գրագետ ու դուխով աշխատանքը, այ, այսպես է լինում»։
11 Մայիս, 2023 21:45
1108
Դավիթ Դանիելյանը ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
12 Սեպտեմբեր, 2025 19:55
Շուշիի տակից փախած նախկին գեներալին դեզերտիրության համար դատվելուց փրկել է Քրեական օրենսգրքի այդ հոդվածի սուբեկտային կազմի մեջ չլինելը․ Իոաննիսյան
02 Սեպտեմբեր, 2025 16:27
Բարաբաթումի եկեղեցու վերականգնման աշխատանքները շուտով կավարտվեն․ Դավիթ Դանիելյան
25 Օգոստոս, 2025 19:59
Բոլոր մասնակիցները պետք է իդենտիֆիկացվեն ու խստագույնս պատժվեն. Իոաննիսյան
25 Հունիս, 2025 13:52
Ընտրակաշառքը և բարեգործության արգելքի խախտումը ծանր հանցագործություններ են, իրավապահները պետք է դրանց դեմ օպերատիվ գործեն. Իոաննիսյան
31 Մարտ, 2025 17:20
Ծառայողների թվաքանակը պետք է պակասի, աշխատավարձը՝ ավելացվի, լինելու են բարձր պահանջներ. Իոաննիսյանը՝ գվարդիայի մասին
31 Հոկտեմբեր, 2022 14:10