Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քիչ առաջ լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ  3 ընդդիմադիր թեկնածուներով միացել են իրար և հիմա սպասում են Մարտուն Գրիգորյանին։

«Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին՝ հուսով եմ, որ ինչ ասել է՝ կանի, ինչ էլ պակաս է եղել, կարող ենք բանակցել, նստել խոսել»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը։

Սրանով փաստացի Վարդան Ղուկասյանը ակնարկեց, որ պատրաստ է Մարտուն Գրիգորյանին պաշտոն կամ պաշտոններ տալ քաղաքապետարանում։  Այլ հարց է, կհամաձայնի Մարտուն Գրիգորյանը մոռանալ վաղեմի թշնամանքը Վարդան Ղուկասյանի հետ ու դառնալ նրա աշխատողը։

1396