Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Forbes USA-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի համաշխարհային վարկանիշը, որում ներառված են նաև հայկական արմատներ ունեցող մեծահարուստներ:

717-րդ տեղում 54-ամյա ռուսաստանացի գործարար Ալբերտ Ավդոլյանն է՝ 5 մլրդ դոլարով: 1072-րդ տեղում 92-ամյա արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է՝ 3,4 մլրդ դոլարով: 1141-րդ հորիզոնականը կիսում են ռուսաստանաբնակ 59-ամյա Սամվել Կարապետյանն ու 57-ամյա Սերգեյ Գալիցկին (Հարությունյան)՝ 3,2 միլիարդական դոլարով: 2019-րդ տեղում 44-ամյա ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է՝ 1,7 մլրդ դոլարով: 2110-րդը 50-ամյա կիպրոսաբնակ գործարար Արտեմ Խաչատրյանն է` 1,6 մլրդ դոլարով: 2623-րդ տեղում 62-ամյա ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է՝ 1,2 մլրդ դոլարով:

Նշենք, որը ընդհանուր վարկանիշը գլխավորում է Իլոն Մասկը՝ 342 մլրդ դոլարով:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

746