
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները ցանկանում է արատավորել Վենեսուելայի հեղինակությունը՝ նրա վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտարարել է լատինամերիկյան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն RT-ին տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչը նշել է, որ Վենեսուելայի ափերի մոտ՝ Կարիբյան ծովում, ներկայումս տեղակայված է ութ ականակիր։ Սա առաջին դեպքն է, երբ նման բան տեղի է ունենում 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր, երբ սահմանվեց Կուբայի շրջափակումը։
«Այսօր մեր ափերի մոտ կա ութ ռազմանավ, մեզ վրա ուղղված է 1200 հրթիռ, և նրանք նաև ուղարկել են միջուկային սուզանավ»,- ասել է Մադուրոն։
Մադուրոն նշել է, որ ԱՄՆ-ն սրել է իրավիճակը տարածաշրջանում Վենեսուելայի էներգետիկ պաշարների, այլ ոչ թե թմրանյութերի ապօրինի շրջանառության պատճառով։
«Նախևառաջ, նրանց նավթ է պետք։ Խոսքը թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին չէ, ո՛չ, նրանց նավթ է պետք, գազ», - ասել է Մադուրոն։
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական թմրավաճառության կարտելի 11 անդամների ոչնչացման մասին ԱՄՆ ռազմածովային ուժերի միջազգային ջրերում անցկացված գործողության ժամանակ։ Հանրապետականը շեշտել է, որ Վենեսուելան բավարար ջանքեր չի գործադրում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։