Մադուրոն սպառնացել է Վենեսուելայում հեղափոխություն անել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախազգուշացրել է, որ չի վարանի բնակչությանը «նոր հեղափոխության» կոչ անել, եթե նրան ստիպեն «հյուսիսամերիկյան իմպերիալիզմը և ֆաշիստ հանցագործները»:
Մադուրոյի մեկնաբանությունները հնչել են երկրում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք տեղի են ունենում նախագահական ընտրություններում նրա վիճելի հաղթանակից հետո:
«Ես չէի ցանկանա գնալ հեղափոխություն անելու ուղիով: Մենք ցանկանում ենք շարունակել այն ճանապարհը, որը նախանշել է Չավեսը: Բայց եթե հյուսիսամերիկյան իմպերիալիզմը և ֆաշիստ հանցագործները մեզ ստիպեն, ես չեմ վարանի՝ ժողովրդին նոր հեղափոխության կոչ անելու համար»,- ասել է Մադուրոն Կարակասում միջազգային լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
01 Օգոստոս, 2024 20:53
451