Ռուս զինվորականների կողմից Միրգորոդում Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայանի վրա հարձակումը և ուկրաինական հինգ «Սու-27» կործանիչների ոչնչացումը բուռն արձագանք է առաջացրել արտասահմանյան լրատվամիջոցներում։ Forbes ամսագիրը նշել է, որ դա, հավանաբար, ամենաթանկ վնասներ կրելու օրերից մեկն էր թուլացած ուկրաինական օդուժի համար:

«Հնարավոր է, որ դա «ամենաթանկ» օրերից մեկն էր խոցված ուկրաինական ավիացիայի համար սկսած այն ժամանակվանից, երբ Ռուսաստանը  2022 թվականի փետրվարին ընդլայնեց իր պատերազմը Ուկրաինայի դեմ»,- նշում է ամսագիրը:

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը օրը ցերեկով նկատել է առնվազն վեց ուկրաինական Սու-27 գերձայնային կործանիչներ, որոնք կայանված են եղել բազայի բաց տարածքում: Ռուսական «Իսկանդերը»  ոչնչացրել է թանկարժեք «Սու 27»-երից երկուսը, իսկ մյուս չորսը՝ վնասել է:

Հոդվածում ընդգծվում է, որ ուկրաինացի բլոգերները շտապել են մեղադրել Ուկրաինայի զինված ուժերի սպաներին, որոնք հրաման են տվել «Սու-27» կործանիչներ տեղակայել առաջնագծին մոտ գտնվող բաց բազայում։ Այս որոշումը կործանման վտանգի տակ է դրել ինքնաթիռը։ «Միլիոն տարի է պատերազմ է, ոչխարները ոչինչ չեն սովորում»,- դժգոհել է բլոգերից մեկը:

Միրգորոդի օդանավակայանը կարևոր օբյեկտ է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համար։ Այն ծառայում է որպես Զապորոժիեի շրջանի և Ղրիմի վրա հարձակումների հենակետ։ Ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է հինգ օպերատիվ «Սու-27» բազմանպատակային կործանիչ, ևս երկուսը, որոնք վերանորոգման փուլում էին, վնասվել են, եզրափակել է հեղինակը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պատերազմի մեջ են մտել 2022 թվականի փետրվարին՝ շուրջ 125 «Սու-27», «Սու-25», «ՄիԳ-29» և այլ ինքնաթիռներով։ 28 ամիս տևած ծանր մարտերի ընթացքում ուկրաինացիները կորցրել են մոտ 90 ինքնաթիռ, ինչը հաստատել են Oryx-ի վերլուծաբանները։

689