Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իմ ձայները բոլորից բարձր է, ես չգիտեմ աշխարհում նման բան, որ ովքեր որ շատ ձայներ են ունեցել գնան միանան քիչ ձայներ ունեցողին: Հետո՝ և՛ Կարենը և՛ Ռուբենը միացել են ինձ, մենք սպասում ենք իրեն՝ Մարտունին»:

Այս մասին Գյումրիում՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը, արձագանքելով հարցին, թե արդյոք պատրաստվում է մնացած ընդդիմադիր ուժերի հետ գնալ կոալիցիայի:

Հարցին, թե միավորվելու դեպքում փոխքաղաքապետի ու վարչության պետերի պաշտոնները կտա մյուս ընդդիմադիր ուժերին, թե միանձնյա կկառավարեն, Ղուկասյանն ասաց՝ փոխքաղաքապետի պաշտոնը ոչ, մնացած պաշտոնները  պատրաստ են տալ:

Ղուկասյանը նաև նշեց, եթե նայեք՝ Մարտուն Գրիգորյանի բոլոր ունեցվածքների տակ գրված է՝ Վարդան Ղուկասյան.

«Ինչ սեփականություն որ իրենք հիմա ունեն, և ոչ միայն իրենք, իրա հորեղբայրները, թաղի ժողովուրդը և մնացածը, քաղաքում ով ուզեցել է  ներդրում անել ես չեմ նայել, թե սա իմ ընդդիմություն է, կամ չգիտեմ ինչ է, բոլորին ինչ-որ կա այս քաղաքում իմ տվածն է:

Այսինքն կարող է  դաժը որևիցե մեկի հորեղբայրը լիներ քաղաքապետ, ինձ պես առատաձեռն ու սատարող չլիներ ոնց որ ես եմ եղել բոլորի նկատմամբ, ոչ միայն Մարտունենց նկատմաբ»,- ասաց Ղուկասյանը:

 

1573