Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեդիանյուզը գրում է․

Արդեն երկու օր է՝ Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը միմյանց հետ հայտարարություններով են խոսում, որ պարզեն, թե ով պետք է Գյումրիում քաղաքապետ լինի։

Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

«Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունից Ռուբեն Մխիթարյանն առաջիններից էին, որ, չնայած մինչև Գյումրու ընտրությունների ավարտը, պնդում էին, թե որևէ կապ չունեն միմյանց հետ, սակայն ընտրությունների ավարտից հետո հայտարարեցին՝ պատրաստ են իրենց ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին։

Այժմ էլ Ղուկասյանն ու Գրիգորյանն են քաղաքական առևտրի մեջ․ Կոմունիստական կուսակցությունով առաջադրված Վարդան Ղուկասյանը, սակայն, ասում է՝ միավորվելու դեպքում փոխքաղաքապետի պաշտոն Գրիգորյանին չի տա:

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները, նկատում է՝ կուլիսներում առևտուր է գնում, ինչը կարող է ևս չհաջողվել։

Մկրտչյանը կարծում է, որ Գրիգորյանի պատասխանները ուշանում են քաղաքական առևտրի պատճառով․ նրան աջակցող հանրապետականները քննարկումների մեջ են նաև Կրեմլի հետ։

Վերջինիս խոսքով՝ եթե հանրապետականներն ու Քոչարյանական ուժերը Գյումրիում լինեն իշխանության, քաղաքը ևս հինգ տարով հետ կգնա։

Հարություն Մկրտչյանը դժվարանում է ասել՝ արդյոք 16 օր անց կկայանա Գյումրու ավագանու անդրանիկ նիստը, միաժամանակ նա չի բացառում, որ Գյումրիում հնարավոր են նոր ընտրություններ:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

571