Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իրենց լրագրող, դիտորդ հռչակած որոշ անձինք ու անչափահասի դեմքով, առանց բեյջի այս երիտասարդը հարձակվել է ՔՊ կուսակցության վստահված անձի վրա, քաշքշել, սպառնացել։ Մեր վստահված անձը որեւէ անօրինական գործողություն չի արել։ Անչափահասի դեմքով երիտասարդն էլ պարզվեց իրոք անչափահաս է։ Նա Վարդան Ղուկասյանի բարեկամի տղան է։

Ի դեպ, պարզվեց, որ այս տեղամասում Վարդան Ղուկասյանը երկու վստահված անձ ուներ, որը ի տարբերություն մեր վստահված անձի գործողությունների` անօրինական է։

Մեր վստահված անձի ձեռքում քվեարկած անձանց ԹԻՎԸ հաշվարկող ցուցակ է եղել։ Այդպիսի ցուցակ ունեն մեր բոլոր վստահված անձինք։ Այն չի պարունակում անուն, ազգանուն կամ նույնականացման այլ տվյալներ։

Ի դեպ էդ սուտի դիտորդները այս փաստը կածես չեն արձանագրել։ Դեռ հակառակը։

Վիդեոն կդնեմ մեկնաբանություններում

1257