Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 182-Ն որոշմամբ իրականացված փոփոխությունների արդյունքում մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Փորձարարական մեխանիզմը կգործի սկսած 2025 թվականի ապրիլի 1-ից։

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման Հավելված N 4-ով հաստատված Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի 23-րդ կետի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման կազմակերպումն իրականացնում է լիազոր մարմինը դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ դեղատներ) հետ սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա։ 

Առողջապահության նախարարությունը հրավիրում է բոլոր դեղատներին մինչև սույն թվականի մարտի 30-ը հրապարակային օֆերտայի պայմանագրին միանալու համար [email protected] էլեկտրոնային հասցեին ներկայացնել ակցեպտ՝ լիազոր մարմնի կողմից հաստատվող ցանկում ընդգրկվելու նպատակով։ 

Պետական առողջապահական գործակալությունը մարտի 19-ին, 20-ին և 21-ին կիրականացնի առցանց հանդիպումների շարք, որի վերաբերյալ դեղատների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին կուղարկվի առցանց հանդիպման հղումը, օրը  և ժամը։

Հրապարակային օֆերտայի պայմանագիրը կարող եք տեսնել այստեղ։

135