Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ դրսի սրճարաններում ծխելու խնդրին, որի մասին կա ընդունված օրենք։

«Սա նույնպես մեր քաղաքացիների առողջությանն է վերաբերում։ Երբ  մենք ընդունեցինք ծխախոտի հետ կապված օրենքը, որով էլ իրավունք չկար դրսում ծխելու, դրանով զբաղվում են ոստիկանությունն ու տեսչական մարմինը։ Բայց արի ու տես, որ արդեն երրորդ տարին է՝ դրսի սրճարաններում ծխում են։ Մենք ի՞նչ պետք է անենք, չունե՞նք այդքան ուժ, որ դա զսպենք, թե պե՞տք է օրենք ընդունենք, ու մնացածը մեր վրա ծիծաղեն։ Նկատի ունեմ, որ քաղաքացին, որը որ տեսնում է մի ուրիշ անձ ծխում է, նա մեզ լավ չի վերաբերվի, կասի ինչու այդտեղ պետք է ծխեն»,- հայտարարեց պատգամավորը։

Նա, դիմելով ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին, ասաց որ չի ուզում իրեն պաստախանեն, այլ ուզում է դրանով զբաղվեն․ «Կոնկրետ ուժ չունենք, ուրեմն եկեք օրենքը փոխենք, եթե ուժ ունենք, եկեք լուծում տանք։ Ինձ համար տհաճ է, որ ես ԱԺ պատգամավոր եմ, ինչ-որ մի տեղ նստած տեսնում եմ երկու-երեք հոգի ծխում են։ Ես ոստիկան չեմ, որ ասեմ ինչու եք ծխում»։

Դժգոհությանն ի պատասխան՝ Ղազարյանը նշեց, որ ակնհայտորեն հարցը առնչվում է վարչական իրավախախտում կազմելու հնարավորությանը։ «Կարծում եմ ոստիկանությունը՝ պարեկայինը կամ տվյալ դեպքում՝ համայքնային ոստիկանությունը, հնարավորինս իր ներուժի չափով փորձում է կանխարգելել, իսկ առկայության դեպքում դրանք արձանագրում են և կազմվում են համապատասխան տուգանքներ։ Կփորձենք առավել մեծ ջանքեր կիրառել այս ուղղթյամբ»,- ասաց նախարարի տեղակալը։

Սուքիասյանը կրկին շեշտեց, որ նկատի ունի այն, որ պետք է  հիմնավոր տեղեկանք տալ, որ չի լինում այս ուժով դա իրականացնել։

«Ես խնդրում եմ ցանկացած տեղեկություն պետք է գա օպերատիվ կենտրոն, մշակվի և վերլուծվի։ Օրինակ՝ շատ նեղ փողոց կա՝ 8 մետր է,  այնտեղ ոստիկանական ազդանաշան է տրվում, սրճարաններ կան ու մարդիկ վատ են զգում, իհարկե, Champs-Élysées-ում կարող է չլսի, որովհետև 80 մետր է։ Նկատի ունենք՝ նորմատիվները քննարկեք։ Իհարկե, շատ լավ է  խստացված ռեժիմը, գոհ ենք պարեկների աշխատանքից, բայց պարեկներին պետք է գործիքներ տանք, որ ավելի լավ սպասարկեն հասարակությանը»,- նշեց պատգամավորը։

Ղազարյանը իր հերթին նշեց, որ ունեն Օպերատիվ կառավարման կենտրոն, բոլոր ահազանգերը կենտրոնացվում են այնտեղ, ըստ այդմ էլ վարվում են, կոնկրետ պարեկային ծառայության դեպքում ղեկավարվում են համապատասխան կարգախմբերը։ 

531