
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դե ինչ, խուճապի մեջ ՔՊ-ին մեղադրող լրատվամիջոցները գնացել են իրենց սեփականատիրոջ մոտ հարցազրույց վերցնեն: Նա դուրս է եկել իր քարանձավից, որովհետև պոչը տրորվել է, դուրս է եկել պաշտպանվի, արդարանա, որ ինքը Հայաստանի Ռոբերտ Քոչարյանը չի, որ մարդասպան չի, որ թալանչի չի, 100.000.000 դոլարը ու մնացած գույքերը օրինական Ղարաբաղից բերած փողեր են, և այլն, և այլն: Դուրս է եկել, որ ատելություն սփռի, դեմքի մուսկուլներով խաղա, ուժ ցույց տա, համ էլ իր ԱԺ աջարակիցներին պաշտպանի: Բայց վախեցած օտարը նույնիսկ չի համարձակվել բաց ասուլիս անել, ուղիղ ասուլիս անել, կանչել է կառավարելի լրատվամիջոցներին, մոնտաժի ենթարկելու հնարավորությունն է պահել:
Ինքն իրեն է հարցազրույց տվել, կարճ ասած:
Արի, արիի՜, դուրս արի, մենք քեզ վաղուց էինք սպասում»: