Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․

Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին գործի բերումով, որ պաշտոնական վիճակագրությունը մի տարի ուշացումով է հրապարակվում և 2024-ի վերջին հրապարակվում են 2023-ի տվյալները։

Երևի նաև գոնե մի անգամ պիտի լսած լինի, որ կառավարությունը 300 դպրոցների ծրագիր է իրականացնում և երևի թե գոնե պիտի պատկերացնի, որ վիճակագրությունն ընթացքում գտնվող կառուցում-վերակառուցումները չի արտացոլում և դրանք վիճակագրության մեջ հայտնվում են ավարտից հետո։ Այդ իմաստով ավելի քան տրամաբանական է, որ ընթացքում գտնվող ավելի քան 220 շինարարարություններն էլ դեռ այդ թվերում արտացոլված չեն։

Եվ նույնիսկ այդ դեպքում, դասական մանիպուլյացիայի նմուշ գրառման մեջ․

2023-ի դրությամբ 42 դպրոց եք արձանագրել առանց ջրամատակարարման, 2017-ին ջրամատակարարում չունեցող դպրոցների թիվը 72 էր, այսինքն նույնիսկ այդ տվյալներով, չհաշված ընթացիկ ծրագրերը, 30-ով պակասել են այս խնդիրն ունեցող դպրոցները: Ասում եք՝ 97 դպրոց կոյուղի չուներ 2023-ին: 2017-ին կոյուղի չունեցող դպրոցները եղել են 137-ը՝ 40-ով ավելի։ Ասում եք՝ 1023 դպրոց տաք ջրամատակարարում չի ունեցել 2023-ին, 2017-ին տաք ջրամատակարարում չունեցող դպրոցների թիվը 264-ով ավել էր՝ 1287։ Սրան դեռ գումարեք 2024-ի տվյալները, որ դեռ հրապարակված չեն ու կապիտալ շինարարության մյուս ավարտվող ծրագրերը և դպրոցաշինությունը հանգիստ թողեք, էդտեղ դուք շանս չունեք գեթ մեկ տվյալ գտնելու, որ նախորդող տարիներին էապես ավելի վատ չի եղել։

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա։ Փաստորեն չունի»։

483