Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանի նախկին վարչապետ, ամենամեծ ընդդիմադիր «Շարժում հանուն արդարության» կուսակցության հիմնադիր Իմրան Խանը Պակիստանի համաշխարհային դաշինք իրավապաշտպան կազմակերպության կողմից առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Մենք Իմրան Խանին առաջադրել ենք Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Պակիստանում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների մեջ ունեցած ներդրման համար»։

Այս հայտարարությունը, Araratnews.am-ի փոխանցմամբ, մեջբերում է The Times of India-ն PWA-ն։

Իմրան Խանը հեղինակավոր մրցանակին առաջադրվել է երկրորդ անգամ։ 2023 թվականից քաղաքական գործիչը կրում է 14 տարվա ազատազրկում իշխանության չարաշահման և կոռուպցիայի համար։

146