Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են:Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

«Համընդհանուր շարժումը բաց չթողնելու և դրա մասնակիցը դառնալու համար պետք է պարզապես լրացնել @mystepfoundation-ի բիոյում նշված հայտը:

Մայիսի 3, 4, 10, 11, 17, 18 և 31-ին իրենց բանախոսություններով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

Իսկ մայիսի 7-ին բոլոր ցանկացողները կարող են գրանցվել և մասնակցել Մատենդարանում կայանալիք հանդիպմանը, որի բանախոսներն են տիկին Աննա Հակոբյանը, ռեժիսոր, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր, գործարար Բակուր Մելքոնյանը: Մանրամասները`շուտով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

84