
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանի զորքերը կրակ են բացել Ջամմու և Քաշմիր նահանգի վերահսկողության գծում գտնվող հնդկական սահմանային դիրքերի վրա. այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին և Times of India-ին։
«Հնդկաստանի անվտանգության ուժերը «արդյունավետ պատասխան են տվել»,- ասել են աղբյուրները՝ հավելելով, որ զոհեր չկան։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան՝ ապրիլի 24-ին, Պահալգամ քաղաքում զբոսաշրջիկների վրա զինյալների հարձակումից մի քանի օր անց։
Պակիստանի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ աշխարհը պետք է մտահոգվի Հնդկաստանի հետ իրենց հակամարտությամբ. «Երկու միջուկային տերությունների բախումը միյան մտահոգիչ է: Եթե ինչ-որ բան սխալ ընթացք ստանա, այս դիմակայությունը կարող է ողբերգական ավարտ ունենալ»: