Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարել է նախաորակավորման ընթացակարգով երկփուլ մրցույթ՝ նպատակ ունենալով ներգրավել բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ։

 Մրցույթը վերաբերում է Երևանի Նալբանդյան 28 (Հանրապետության հրապարակ) հասցեում գտնվող, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող, 7809 քմ մակերեսով գույքի լավագույն, արդյունավետ օգտագործման և զարգացման հնարավոր տարբերակների գնահատմանը։

      Մրցույթի շրջանակում նախատեսվում է իրականացնել գույքի համապարփակ վերլուծություն և ներկայացնել մասնագիտական եզրակացություն՝ դրա վերակառուցման, վերապրոֆիլավորման, ինչպես նաև հնարավոր ներդրումային նախագծերի շրջանակում շենքերի ներառման ուղղություններով։

Նախաորակավորման փուլին մասնակցելու իրավունք ունեն այն կազմակերպությունները, որոնք նախկինում իրականացրել են առնվազն մեկ համանման նախագիծ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թ. մայիսի 14-ը, ժամը 12:00: Վայրը՝ «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ, Նալբանդյան 28, Երևան։ Նույն օրը և նույն վայրում կկայանա նաև նախաորակավորման փուլի հայտերի բացման, գնահատման և արդյունքների ամփոփման նիստը։

Մրցույթի հայտարարությանը կարող եք ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում՝ https://gnumner.minfin.am/hy/, ծածկագիր՝ ՌՊ-ԵՄԽԾՁԲ-25/04:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 93 023 401 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

 

223