Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում արձանագրվել է 2093 միջադեպ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 265-ով կամ 11,2 տոկոսով։ Համեմատության համար՝ 2023 թվականին գրանցվել էր 2358 դեպք։ Տվյալները ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ գրանցված 2093 դեպքերից 762-ը (36,4 տոկոս) եղել են պատահարներ, իսկ մնացած 1331-ը (63,6 տոկոս)՝ հանցագործություններ։ Վերջիններիս թվում 715-ը (53,7 տոկոս) համարվել են զինվորական հանցագործություններ, իսկ 616-ը (46,3 տոկոս)՝ այլ բնույթի իրավախախտումներ։

Դատախազ Վարդապետյանը նաև տեղեկացրեց, որ 2024 թվականի ընթացքում զինծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք։ «Հիշեցնեմ՝ 2023 թվականին մահվան դեպքերի թիվը կրկնակի էր՝ 54»,- ընդգծեց նա։

98