Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝

  • ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 65.2 հազար մարդ.
  • ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 78.5 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով.
  • ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 18.1 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 11657 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 1270-ը նոր ստեղծված աշխատատեղ է.
  • աշխատանքի է տեղավորվել 9985 աշխատանք փնտրող (6109-ը՝ կին, 2593-ը՝ երիտասարդ, 182-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ).
     
  • աշխատանքի առաջարկ է ստացել 13719 անձ, ուղեգիր է տրվել 11041 անձի, որից 3401-ը ուղեգրերի միջոցով տեղավորվել են աշխատանքի:
417