staff.am-ը ներկայացնում է ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վերլուծության զեկույցը։ 

Այս անգամ զեկույցի հիմնական շեշտադրումը կատարված է աշխատաշուկայի փոփոխությունների վրա՝ պայմանավորված 2020թ.-ին տեղի ունեցած համաճարակով, պատերազմով և հետպանդեմիկ  մարտահրավերներով։ 

Զեկույցում առաջին անգամ ներառվել է աշխատաշուկայի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծություն, որը թույլ կտա ավելի ընդհանրական պատկեր ստանալ հայաստանյան աշխատաշուկայից։ Մակրոտնտեսական վերլուծությունը կատարվել է «Մոդեքս» ընկերության կողմից՝ հատուկ «ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2021» զեկույցի շրջանակներում։ 

Ստորև ներկայացված է ընդհանրական անդրադարձ, իսկ ամբողջական զեկույցին կարող եք  ծանոթանալ www.staff.am/2021 հղմամբ։ 

  1. Համեմատած 2020թ.-ի հետ աշխատաշուկայի ակտիվությունը կրկնապատկվել է։ Մյուս  կողմից, սակայն պատերազմի կործանարար հետևանքների,  դրա արդյունքում արտագաղթի ծավալների հնարավոր աճի, ինչպես նաև համաճարակի արդյունքում հեռահար աշխատանքի լայն տարածում գտնելու արդյունքում, այսօր ՀՀ-ում նկատվում է որակյալ  աշխատուժի զգալի պակաս։ Սա վերաբերում է ինչպես մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներին, այնպես էլ արհեստագործական ոլորտին և բանվորական ուժին, ինչի խիստ պահանջարկը նույնպես ակնհայտ է։ Վերլուծության ընթացքում ուսումնասիրվել է միջին անվանական աշխատավարձի տոկոսային աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչպես նաև սպառողական գների ինդեքսի դինամիկան (գնաճը)։ Չնայած որ 2021թ.-ին գրանցվել է աշխատավարձերի աճ, սակայն դրան զուգահեռ ունենք գնաճի զգալի
  2.  2021թ.-ի երկրորդ կեսին գրանցվել է աշխատավարձերի աճ, որի մասին մանրամասն ներկայացրել ենք աշխատավարձերի ուսումնասիրության հատվածում։ Դրական  փոփոխություններն անդրադարձել են նաև կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտներին։
  3. Կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը կայուն աճ է գրանցում վերջին տարիների  ընթացքում։ Օրինակ, համաճարակով պայմանավորված 2020 թ.-ին չեն նվազել միայն ՏՏ  ոլորտի աշխատանքները, իսկ մյուս բոլոր ոլորտների մասով ունենք նվազում: Իսկ եթե համեմատենք 2021-2018թթ. ամենազգալի փոփոխությունները, ապա դրանք գրանցվել են  ծրագրավորման, մարդկային ռեսուրսների կառավարման և ՏՏ պրոդուկտների և նախագծերի  կառավարման ոլորտներում։
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը նոր տեմպեր է ստացել հատկապես հետպանդեմիկ Հայաստանում, ինչը պայմանավորված է հետևյալ գործոններով. թվայնացման տեմպերի աճ համարյա բոլոր ոլորտներում, արտերկրի ընկերությունների կողմից ՀՀ աշխատուժի նկատմամբ աճող հետաքրքրություն, օնլայն ծառայությունների և հարթակների նկատմամբ պահանջարկի կտրուկ աճ։ Թոփ 20 ամենամեծ համալրում ունեցող ընկերություններից 11-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են։
  5. Հեռահառ աշխատանքն այլևս մեր առօրյայի մի մասն է։ Վերլուծությունը ցույց է տալիս հեռահար աշխատանքի նկատմամբ թեկնածուների և գործատուների կողմից աճող հետաքրքրության միտումներ։ Հեռահար աշխատանքի առաջարկները նեռառում են ինչպես ՀՀ ընկերություններ,  այնպես էլ՝ արտերկրի։ Մասնավորապես, 2021թ.-ի ընթացքում գրանցվել է արտերկրի ընկերությունների կողմից  staff.am հարթակում remote ֆորմատով հաստիքների հրապարակման 60% աճ։ Հեռահար աշխատանքների ամենամեծ  հատվածը բաժին է ընկնում ծրագրավորման աշխատանքներին։

 

1742