Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։
Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Դրանում նշվում է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է հրաժարականը՝ շնորհակալություն հայտնելով «նվիրվածության և վճռականության համար»։
Ինչպես նշվել է Ելիսեյան պալատում, Բորնը կաբինետի այլ անդամների հետ կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը:
Իր հրաժարականի նամակում Բորնը հանդես է եկել ծրագրված բարեփոխումները շարունակելու օգտին։ Բորնը Ֆրանսիայի նախարարների կաբինետը գլխավորում է 2022 թվականի մայիսից։
Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը Բորնի ամենահավանական իրավահաջորդն էր անվանել կրթության նախարար, 34-ամյա Գաբրիել Աթտալին։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռևս չկա։
09 Հունվար, 2024 01:48
730
ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել հայերից սխալ քարտեզի համար
26 Մարտ, 2025 11:07
Մեծ Բրիտանիայի արքայադուստր Էուջենիան հայտնել է մայրանալու մասին (լուսանկարներ)
06 Հունիս, 2023 15:07
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը
31 Հոկտեմբեր, 2022 18:25
Այս ամենը նրանց համար է. ռոք լեգենդը վերջին համերգի ողջ՝ 190 մլն դոլարի հասույթն ուղղել էր բարեգործությանը
23 Հուլիս, 2025 10:45
Մահացել է լեգենդար բրիտանացի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը
22 Հուլիս, 2025 22:41
Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղարին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով․ տեսանյութ
08 Փետրվար, 2025 14:15