Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը սխալ քարտեզի համար ներողություն է խնդրել հայերից։ Սրա մասին հայտնում է Araratnews.am-ը՝ հղում անելով Nouvelles d'Arménie-ի լրագրող, ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզանյանի գրառումը։

«Arte-ն րոպեների ընթացքում ներողություն է խնդրել «28 րոպե» հաղորդման ժամանակ «սխալ քարտեզի» համար, որտեղ Հայաստանը անհետացել է հօգուտ Ադրբեջանի»,- նշում է նա։

Լրագրողը մեջբերել է նաև հաղորդավարուհի  Էլիզաբեթ Քուինի ներողության խոսքերը․ «28 Minutes»-ը ցանկանում է ներողություն խնդրել։ Մենք հատկապես ներողություն ենք խնդրում մեր հայ ընկերներից երեկ Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ ցուցադրած սխալ քարտեզի համար: Նորից շնորհակալ ենք ձեր ներողամտության համար, սա խիստ ցավալի և կոլեկտիվ սխալ է, բայց ստացվել է բոլորովին ակամա։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն հիշատակվել»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում և Գերմանիայում հեռարձակվող  Arte France հեռուստաալիքը «28 րոպե» հաղորդաշարի ընթացքում հրապարակել է Հարավային Կովկասի քարտեզը, որի վրա Հայաստանը պարզապես չի եղել։

281