ԱՄՆ-ում հունվարի 25-ին կիրականացնեն ազոտի օգտագործմամբ բանտարկյալի առաջին մահապատիժը։

ԱՄՆ Ալաբամա նահանգում դաշնային դատավորը մերժել է բանտարկյալի խնդրանքը՝ չեղյալ համարել ազոտի օգտագործմամբ նախատեսված մահապատիժը, հայտնում է NBC News-ը։

Նա դատապարտվել է 1988 թվականին Ալաբամա նահանգի քահանա Չարլզ Սենեթ ավագի կնոջ՝ Էլիզաբեթի պայմանագրային սպանությանը մասնակցելու համար։ Մահացածի ամուսինը Սմիթին և նրա հանցակից Ջոն Ֆորեսթ Փարքերին վճարել է 1000-ական դոլար, քանի որ նա ցանկանում էր ապահովագրություն ստանալ կնոջ մահից հետո և մարել իր պարտքերը: Կնոջը դանակահարել են: Հետաքննության ընթացքում քահանան, դառնալով կասկածյալ, ինքնասպան է եղել։ Փարքերը մահապատժի է ենթարկվել 2010թ.-ին։

Մահապատիժը ներառում է հանցագործի բերանի և քթի վրա ռեսպիրատորի տեղադրում, որով ազոտ է մղվում: Դրա հետևանքով մարդը գիտակցությունը կորցնելուց հետո մահանում է թթվածնի պակասից։ NBC-ն նշում է, որ մահապատժի այս տեսակն օրինական է Ալաբամայում, Միսիսիպիում և Օկլահոմայում, սակայն դեռևս չի կիրառվել որևէ այլ նահանգում։

696