Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հաստատել է, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը կհյուրընկալվի Վրաստանում։ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին, գրում է aliq.ge-ն:

Վրաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը։ Միջազգային երգի մրցույթն առաջին անգամ Վրաստանում անցկացվել է 2017 թվականին։

Նշենք. անցյալ տարի հենց Վրաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ 11-ամյա Անդրիա Փուտկարաձեն Վրաստանին բերեց հաղթանակ Գիգա Կուխիանիձեի «Մայրիկ» երգով. նրա ելույթը գնահատվել է ամենաբարձր միավորով 16 մասնակից երկրներից 12-ի կողմից։ Հաղթանակից կարճ ժամանակ անց Վրաստանի հանրային հեռարձակողը հայտնեց իր պատրաստակամությունը հյուրընկալելու հաջորդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը։

Այս պահի դրությամբ 10 երկիր է ցանկություն հայտնել մասնակցելու այս տարվա մրցույթին։

180