Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել Իսրայելին հեռացնել «Եվրատեսիլին» մասնակցելուց՝ Գազայում պաղեստինցիների «ցեղասպանության» պատճառով: Այս կերպ Սանչեսը մեկնաբանել է ավարտված եվրոպական երգի մրցույթը, որում իսրայելցի Յուվալ Ռաֆայելը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Իսպանիայի պետական հեռուստառադիոընկերությունը (RTVE) ևս դիմել է Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU)՝ առաջարկելով փոխել մրցույթի քվեարկության համակարգը։ Նրանց կարծիքով՝ պետք է բացառել այնպիսի հակամարտությունների ազդեցությունը, ինչպիսին է Գազայի պատերազմը, որպեսզի դրանք չազդեն արդյունքների վրա։

Սանչեսի այս հայտարարությունը արվել է նախքան մայիսի 20-ին կայանալիք քվեարկությունը Իսպանիայի խորհրդարանում, որտեղ քննարկվելու է մի օրենքի նախագիծ, ըստ որի՝

  • Իսպանիան պետք է արգելի զենքի և երկրորդային նշանակության տեխնիկայի մատակարարումը Իսրայել,
  • արգելի այդպիսի ապրանքների տարանցումը Իսպանիայի տարածքով դեպի Իսրայել։

Նախագիծը ներկայացվել էր մի քանի ձախակողմյան կուսակցությունների կողմից՝ դեռ անցած տարի։ Փաստաթղթում նշվում է, որ Իսպանիան չպետք է ունենա առևտրային հարաբերություններ այն երկրների հետ, որոնց դեմ միջազգային դատարաններում ներկայացված են ցեղասպանության կամ այլ ծանր հանցագործությունների մեղադրանքներ։

Սանչեսն օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է․ «Իմ կառավարությունը չի կարող առևտուր անել մի պետության հետ, որը մեղադրվում է ցեղասպանության մեջ»։

314