Ընդհանրապես, բանակցություններն իմաստ ունեն այն դեպքում, երբ կա հստակ օրակարգ և այդ օրակարգը որոշակի տեղ է տանում: Հայ-ադրբեջանական հարաբերությունների և բանակցությունների մասով այսօր «Արարատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

 

«20-ից ավելի տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ այն օրակարգերը, որոնք բերվել են, թեև որոշ վերապահումներով, ընդունվել են Հայաստանի և Արցախի, կամ նույնիսկ Ադրբեջանի կողմից, իրականում  իրենց հիմնական գործառույթը չէին կատարում, և այդ օրակարգերով հնարավոր չէր լինի ստանալ խնդրի վերջնական հանգուցալուծում: Վարչապետն այսօր այս փաստն է արձանագրում: Այդ հանդիպումն իմաստ չունի: Ինչի մասին կարելի է խոսել, քանի դեռ կրակում են հրացանները»,- ընդգծեց քաղաքագետը:

 

Բանախոսը սահմանային լարվածության և բանակի արդիականացման առնչությամբ նշեց, որ 2016 ապրիլյան դեպքերից հետո արդեն որոշակի արդիականացման նախանշաններ երևում էին. «Դրանք ավելի լայն թափ ստացան 2018 թվականից հետո, երբ Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ոչ միայն նյութական արժեքներով, այլև բարձրացավ զինվորականության  հոգևոր վիճակը»,- կարևորեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Հայկ Մագոյան

700