Արփա-Սևան թունելով շատ ջուր պետք է բերենք. Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
Արփա-Սևան թունելով շատ ջուր պետք է բերենք և այս ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Ջրի քանակի հետ կապ ունի նաև եղանակը՝ տեղումները, և իհարկե բացասական ազդեցություն է ոռոգման նպատակով Սևանից ջուր բաց թողնելը: Այդ խնդիրը ունենք տարիներ շարունակ և չենք կարող մեր գյուղատնտեսությունը առանց ջուր թողնենք և որոշ տարիներ հավելյալ ջրառի անհրաժեշտություն է լինում: Այս տարածքում է ջրի մակարդակի կառավարման գործընթացը: Նաև տարբեր քննարկումներ ունենք, թե ինչպես ջրի մակարդակը չնվազի, որտեղից կկարողանանք ջուր գեներացնել և հավելյալ բերել Սևան»,- ասաց նախարարը:
15 Հունվար, 2024 20:39
587