Կիրակի Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Մերապի հրաբուխը՝ իր լանջերով այրող գազով ամպեր և լավայի հեղեղներ տարածելով, միաժամանակ այլ գործող հրաբուխներ են ժայթքել ամբողջ երկրում՝ հանգեցնելով հազարավոր մարդկանց տարհանմանը, հայտնում է AP-ն:
Խիտ բնակեցված Ճավա կղզում Մերապին ժայթքել է տաք մոխրի ամպեր, լեռնային ապարների և լավայի խառնուրդ, ասել է Ինդոնեզիայի Երկրաբանական աղետների տեխնոլոգիաների հետազոտության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագուս Բուդի Սանտոսոն: Տաք օդի սյունը բարձրացել է 100 մետր՝ մի քանի գյուղ ծածկելով մոխրով։ Զոհեր չկան։
Մերապին ամենաակտիվն է ամբողջ երկրում գտնվող ավելի քան 120 հրաբուխներից: Կիրակի օրվա ժայթքումը վերջինն է այն ժամանակվանից, երբ իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին զգոնության մակարդակը բարձրացրին երկրորդ ամենաբարձր մակարդակի այն բանից հետո, երբ սենսորները հայտնաբերեցին աճող ակտիվություն: Լանջերին ապրող բնակիչներին խորհուրդ է տրվել 7 կիլոմետր հեռավորության վրա մնալ խառնարանի բերանից և տեղյակ լինել հոսող լավայի հնարավոր սպառնալիքների մասին։
2010 թվականին Մերապիի ժայթքումը 347 մարդու մհվան պատճառ դարձավ, իսկ 20 հազար գյուղացի հարկադրաբար լքեցին իրենց տները:
Այս շաբաթավերջին ժայթքել են նաև մի քանի այլ գործող հրաբուխներ: Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Գործակալությունը հայտնել է, որ Լևոտոբի Լակի Լակի լեռը արևելյան Նուսա Թենգարա նահանգում կիրակի օրը մինչև 700 մետր բարձրությամբ տաք ամպեր է արտանետել օդ՝ ավելի քան 6500 մարդ փախել և թաքնվել է ապաստարաններում: