Աշխարհի ամենամեծ գործող հրաբուխը, որը գտնվում է Հավայան կղզիներում, 38 տարվա մեջ առաջին անգամ սկսել է ժայթքել, հայտնում է BBC-ին։
Մաունա Լոա հրաբխի լավան դեռ դուրս չի եկել կալդերայի եզրերից և չի սպառնում լեռան ստորոտում ապրող մարդկանց, հայտնել են տեղի պաշտոնյաները։ Սակայն ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը զգուշացնում է, որ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել։
Հավայան կղզիների Մեծ կղզում և շրջակա ջրերում նախազգուշացում կա հրաբխի շուրջ մոխրի ցրման հնարավորության մասին, և բնակիչներին խորհուրդ է տրվել զգոն լինել: Դիտարկված ժայթքումներից վերջինը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 27-ի գիշերը։
Նախկինում արդեն մի քանի նախազգուշացումներ են եղել հնարավոր ժայթքման մասին՝ տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած մի քանի երկրաշարժերից հետո, այդ թվում՝ նոյեմբերի 27-ին 2,5 մագնիտուդով ավելի քան 10 հետցնցումներից հետո: Հաշվի առնելով անցյալի փորձը՝ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը նշել է, որ Մաունա Լոայի ժայթքման վաղ փուլերը կարող են շատ դինամիկ լինել, իսկ լավայի հոսքերի տեղայնացումը և տեղաշարժը կարող են արագ փոխվել: Եթե ժայթքումը դուրս է գալիս գագաթնակետի կալդերայի պատերից այն կողմ, լավայի հոսքերը կարող են շատ արագ հոսել լանջով: