Գյումրեցի երիտասարդը դիտահորերի կափարիչներ է գողացել

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով դիտահորերի կափարիչների գողության վերաբերյալ օպերատիվ տվյալները, հունվարի 20-ի՝ ժամը 23:40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 22-ամյա մի երիտասարդի:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Բաժնում նա հայտնել է, որ Գյումրիի Արցախ թաղամասում գողացել է դիտահորերի կափարիչներ: Հայտնել է նաև, որ գողոնը «Մերսեդեսի» բեռնախցիկում է, պատրաստ է ներկայացնել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
22 Հունվար, 2024 17:44
490
Գյումրեցի տղամարդը դանակի սպառնալիքով փող էր հափշտակել. ավազակությունը բացահայտվել է
11 Մարտ, 2024 19:59
Մանրամասներ Գյումրիում կատարված սպանությունից. ՆԳՆ ոստիկանություն
07 Օգոստոս, 2023 20:34
Գյումրեցի տղամարդը սպառնում էր պայթեցնել նռնակը. Կումայրիի ոստիկանները զինաթափել են նրան
16 Մայիս, 2023 18:55