Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը, հարվածներ հասցնելով Իրանին, իրացնում է ինքնապաշտպանության և անվտանգության իրավունքը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր սոցիալական ցանց X-ի էջում։

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան մշտապես քննադատել է Իրանի միջուկային ծրագիրը և փորձել է դիվանագիտական ճանապարհով ազդել Թեհրանի վրա։

«Այս համատեքստում Ֆրանսիան հաստատում է Իսրայելի ինքնապաշտպանության և անվտանգության ապահովման իրավունքը», նշված է նախագահի հայտարարության մեջ։

Նա ընդգծել է, որ Փարիզը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պաշտպանելու իր քաղաքացիներին, դիվանագիտական առաքելությունները և ռազմական բազաները տարածաշրջանում։

Մակրոնը նաև հայտնել է, որ անցկացրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկել է իրավիճակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Կատարի, ԱՄԷ-ի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ։

 

745