Այսօր Փափազյան փողոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս քաղաքացին հարձակվել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների վրա, փորձել դանակով վնասել նրանց:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել, երբ աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ միասին փորձել են փողոցում կապված թափառող շներին տեղափոխել կենտրոնի կլինիկա՝ ազատելով նրանց ոչ նորմալ պայմաններում պահվելուց և ապահովել բնակիչների անվտանգ տեղաշարժը:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հ.Գ. Աշխատանքային պարտականությունները կատարող համայնքային ծառայողների նկատմամբ բռնության դեպքերը դատապարտելի են և պետք է ստանան համապատասխան գնահատական իրավապահ համակարգի կողմից»,- գրել է Առաքելյանը։

322