Սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերային դեղերը չեն ազդում

Սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերային դեղերը չեն ազդում: Այդ մասին հայտարարություն է տարածել առողջապահության նախարարությունը:
Ըստ այդմ՝ հակաբակտերային դեղերի չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային, սխալ դեղաչափերով կիրառումը, ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը նպաստում են դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը:
Արդյունքում մանրէները այնքան են փոխվում, որ հակաբակտերային դեղերն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:
Հակաբակտերային դեղերը կարևոր ռեսուրսներ են, սակայն կիրառվում են լուրջ բակտերային վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման համար:
24 Հունվար, 2024 16:15
564
Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ՀՀ ԱՆ
07 Փետրվար, 2025 15:34
Սեզոնային սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում հակաբիոտիկները չեն օգնում. ԱՆ
25 Սեպտեմբեր, 2024 19:28
Մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով
18 Հունվար, 2024 16:17