Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին համայնքապետից բռնագանձել 17 անշարժ գույք և դրամական միջոցներ. դատարանը վարույթ է ընդունել 97-րդ հայցադիմումը

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 23-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 97-րդ հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի նախկին ղեկավարներից մեկից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 17 անշարժ գույք.
- 2 տրանսպորտային միջոց.
- 15 մլն 533 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
- Շուրջ 19 մլն դրամ՝ որպես ապօրինի գույքի օտարումի ստացված եկամտի մնացորդ:
26 Հունվար, 2024 16:53
673
Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ
23 Հուլիս, 2025 11:26
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ
10 Ապրիլ, 2025 11:29
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
15 Հունվար, 2025 17:31
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
10 Հուլիս, 2025 13:20
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության. ՊԵԿ
09 Հուլիս, 2025 12:00
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին է փոխանցվել 26 միավոր անշարժ գույք. Ցանկ
04 Հուլիս, 2025 12:30