Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98-րդ հայցադիմումը:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 301 միլիոն 218 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
- 567 միլիոն 396 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել.
- 1 իրավաբանական անձանցում մասնակցություն.
- 3 միլիոն 331 հազար դրամ՝ փոխառությունից ծագող պահանջի իրավունք.
- 4 միլիոն 863 հազար դրամ՝ նախկին նախարարին նախկինում պատկանած տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
31 Հունվար, 2024 21:32
836
Ձեզ առերեսելու ենք ձեր ասածների հետ, ձեր քթից բերելու ենք «300 հազար ադրբեջանցիները» հատ-հատ․ Հակոբյան
02 Օգոստոս, 2026 17:43
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
26 Հունիս, 2026 20:17
Քոչարյանի անբարոյականությունը․ Հասմիկ Հակոբյան
29 Մայիս, 2026 23:52
ՔԿ նախագահի խոսքով՝ բանակում ինքնասպանություն գործելու որոշ դեպքերի պատճառը սեկտայի հարելն է եղել
03 Նոյեմբեր, 2026 15:54
Իմ ուշադրության կենտրոնում է և հանձնարարել եմ վեր հանել 90-ականների սպшնությունների դեպքերը. ՔԿ նախագահ (տեսանյութ)
03 Նոյեմբեր, 2026 15:26
Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն
18 Հոկտեմբեր, 2026 15:35