Կապի մասին մեր ընկալումները հնացած են: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանձնաժողովի հետ կապի բլոկով մենք մեծ ծավալի համագործակցության եզրեր ունենք, այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն առհասարակ 5G  կապին, որտեղ շատ կարևոր է, որ մենք կարճ ժամանակում հստակեցնենք մեր անելիքները, որովհետև խնդիրը դրված է դեռևս վաղուց, որ Հայաստանում պետք է 5G կապի ներդրումը իրականացվի, այստեղ շատ կարևոր է, որ նույն քաղաքական առաջնորդության մասով, մենք ոչ թե հետևողի կամ վերահսկողի գործառույթներ ենք կատարում և պիտի հետևենք կողքից, այլ նաև մեր մասով պատասխանատվության մասնաբաժին ենք վերցնելու և ոչ միայն հանձնաժողովի  հետ: Մենք բոլոր ուղղություններով պետք է կոմունիկացնենք աշխատանքը, ընդ որում թե՛ հանձնաժողովի, թե՛ խորհրդարանի մեր գործընկերների հետ»,- ներկայացրեց ՀՀ բարձր տեղնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

656