
15 ազդեցիկ լրատվական գործակալություններ և լրատվական ռեսուրսներ, ի նշան համերաշխության AbzasMedia գործակալության իրենց ադրբեջանցի գործընկերների, որոնք ձերբակալվել էին Ալիևի ռեժիմի կողմից իրենց դեմ շինծու մեղադրանքներով, պարտավորվել են շարունակել նրանց սկսած հետաքննությունը Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերությունների վերաբերյալ։
«Կառավարությունը կարող է ձերբակալել «Abzas Media»-ի լրագրողներին, բայց ոչ նրանց հետաքննությունը: Նրանք դա տեսան, երբ ձերբակալեցին հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային: Աբզասը մենակ էր, այժմ աշխարհի 15 ազդեցիկ մեդիա կազմակերպություններ սկսել են հետազոտություններ՝ շարունակելով «AbzasMedia»-ի աշխատանքը»,- ասել է ադրբեջանցի լրագրողը Լեյլա Մուստաֆաևան ֆեյսբուքյան իր էջում։
Այժմ AbsazMedia-ի հրապարակած հոդվածները կկարդան ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Forbidden Stories, France 24, rfi, The Guardian, Le Monde, Paper Trial, arc, OCCRP, Der Standard, ZDF, RTS, Knack, IRPI Media, Радио Франции, Le Soir և ZDF լրատվականների ընթերցողները։
Հիշեցնենք, որ AbzasMedia-ի տնօրենն ու աշխատակիցները կալանքի տակ են՝ փողերի լվացման մեղադրանքով։