Թալիբները չեն ծրագրում Իրանի հետ համատեղ գործողություններ «Իսլամական պետության» ծայրահեղակաների դեմ
Թալիբան շարժումը Իրանի հետ համատեղ գործողություններ չի նախատեսում ԻՊ-ի («Իսլամական պետություն») դեմ։ Այս մասին հայտարարել է շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլլա Մուջահիդը։
Գործակալության տվյալներով՝ Աֆղանստանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչն այսպես է մեկնաբանել ԻՊ-ի դեմ պայքարում երկու երկրների անվտանգության ուժերի համատեղ աշխատանքի մասին հաղորդագրությունը։
«Թալիբանն ուժ ունի ինքնուրույն հաղթահարելու այս սպառնալիքը: Իսկ Թեհրանի հետ համագործակցությունը վերաբերում է միայն աֆղանական սահմանին»,- ասել է Մուջահիդը։
02 Փետրվար, 2024 15:25
421