ԱՄՆ սենատորները զեկույց են պահանջում Ադրբեջանի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ

ԱՄՆ սենատորներ Մարքին և Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ պահանջելով, որ պետքարտուղարը զեկույց ներկայացնի Ադրբեջանի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ, այդ թվում՝ Էթնիկ հայերի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների մասին պնդումներ, ինչպիսիք են ապօրինի սպանությունները, խոշտանգումները, ազատ տեղաշարժի սահմանափակումները, քաղբանտարկյալների անօրինական կալանավորումը և էթնիկ զտումները, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Կոնգրեսական Ադամ Շիֆն էլ Ներկայացուցիչների պալատում ներկայացրեց բանաձեւի ուղեկից տարբերակը:
«Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և առաջ գնալու խաղաղ ճանապարհը վաղուց արդեն հասունացել է», - ասել է սենատոր Մարքին:
02 Փետրվար, 2024 18:26
307
Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
10 Մայիս, 2024 15:42
ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորումներով
19 Դեկտեմբեր, 2023 16:41
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան կառուցողական զրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ
08 Սեպտեմբեր, 2023 16:57