ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան կառուցողական զրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման խնդիրը:
«Կառուցողական զրույց եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնությունը հասցնելու համար Լաչինի և այլ ուղիների անհապաղ ու միաժամանակ բացման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ։ Երթուղիների բացումն ու ուղիղ բանակցությունները առանցքային են չլուծված խնդիրների լուծման համար: Ողջունել եմ երեք ուսանողների ազատ արձակումը»,- գրել է պետքարտուղարության պաշտոնյան:
08 Սեպտեմբեր, 2023 16:57
444
Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
10 Մայիս, 2024 15:42
ԱՄՆ սենատորները զեկույց են պահանջում Ադրբեջանի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ
02 Փետրվար, 2024 18:26
ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորումներով
19 Դեկտեմբեր, 2023 16:41