Ադրբեջանում այսօր «լռության օր» է։ Վաղը երկրում կկայանան նախագահական արտահերթ ընտրություններ, որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո առաջին անգամ։

Ընտրությունները նախատեսված էին 2025 թվականին, սակայն Ալիևը չցանկացավ ևս մեկ տարի սպասել նա անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին հրամանագիր ստորագրեց փետրվարի 7-ին վաղաժամ ընտրություններ նշանակելու մասին։ Ալիևը սա բացատրեց նրանով, որ իրենք լուծել են 30 տարվա հարցը, իսկ այժմ հանրապետության կյանքում նոր դարաշրջանի սկիզբ պետք է դնել։

Ընդամենը մեկ ամսում անիրատեսական էր լուրջ քարոզչություն իրականացնել և 40 հազար ստորագրություն հավաքել, ուստի ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել ընտրություններին։ Արմատական ​​ընդդիմությունը՝ ի դեմս «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունների, որոնք, ինչպես 2018 թվականին, հրաժարվեցին մասնակցել ընտրություններին` պատճառաբանելով քաղաքական մրցակցության պայմանների բացակայությունը։

Այժմ պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է յոթ թեկնածուդիմորդները շատ ավելի շատ են եղել՝ 17։ Նրանցից տասը չեն հավաքել 40 հազար ձայն, որն անհրաժեշտ է գրանցման համար։

Ալիեւի վեց մրցակիցներից հինգը առնվազն մեկ անգամ մասնակցել են նախագահական ընտրություններին։ Նրանցից ամենափորձառուն պատգամավոր և «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիևն է, որը Ալիևի հետ բոլոր ընտրություններում եղել է նախագահի թեկնածու։ Ոչ մեկում նա չի հավաքել 3 տոկոսից ավելի ձայն։ 58-ամյա Հասանգուլիևը խոստանում է ընտրվելու դեպքում ինը ամսվա ընթացքում ընդունել նոր սահմանադրություն, որը նախատեսում է անցում կատարել խորհրդարանական հանրապետության։

52-ամյա պատգամավոր, ինքնառաջադրված թեկնածու Զահիդ Օրուջը նախագահական ընտրություններին մասնակցում է երրորդ անգամ, նրա ամենաբարձր արդյունքը կազմում է ձայների 3,12 տոկոսը։ Պատգամավորը նախատեսում է կենտրոնանալ կրթական բարեփոխումների և ժողովրդագրական խնդիրների վրա:

Ընթացիկ ընտրությունները երկրորդն են Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախկին ղեկավար, 54-ամյա Ֆուադ Ալիևի համար։

«Ազգային ճակատ» կուսակցության 52-ամյա առաջնորդ Ռազի Նուրուլլաևը 2018 թվականի ընտրություններում Իլհամ Ալիևի մրցակիցն էր։

Ընթացիկ ընտրարշավում միակ դեբյուտանտը «Մեծ Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաևն է։

Մասնակիցները հասկանում են, որ մրցակցությունից դուրս են․ փորձագետների միաձայն կարծիքով՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը, որն ընտրություններին մասնակցում է 5-րդ անգամ, նախագահական մրցավազքի անվիճելի ֆավորիտն է։ Նրա ժողովրդականությունը երկրում բարձրացավ 44-օրյա պատերազմից հետո և տրամաբանական էր, որ այս ֆոնին Ալիևը կցանկանար արագ լեգիտիմացնել իրեն որպես նախագահ, քանի որ հասկանում էր, որ այդ ոգևորությունը երկար չի կարող տևել՝ հաշվի առնելով երկրում սոցիալական վիճակի ցածր մակարդակը։

Եթե նախկինում հասարակությանը կարելի էր «կերակրել» ղարաբաղյան հարցով, ապա այժմ Ալիևը գիտակցում է, որ այլևս բարդ կլինի այս կերպ աչք փակել սոցիալական խնդիրների վրա։

Ալիևի նախընտրական խոստումները շատ ենընտրվելու դեպքում նա խոստանում է շարունակել բարեփոխումները, որոնք ուղղված են սոցիալական բարեկեցության հետագա բարելավմանը, տնտեսական կառավարման արդիականացմանը, ձեռներեցության աջակցության ուժեղացմանը, հանրային ծառայություններում թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմանը, նոր արբանյակի ուղեծիր դուրս բերելուն և խմելու ջրով բնակչության մատակարաման հարցի լուծմանը։ Ալիևի ծրագիրը նախատեսում է Ղարաբաղում ժամանակակից քաղաքների, ավանների և գյուղերի կառուցում, ինչը թույլ կտա 34,5 հազար ընտանիքների վերաբնակեցնել այնտեղ մինչև 2026 թվականը և ապահովել այդ տարածքների ինտեգրումը երկրի տնտեսությանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա ըստ նրա ծրագրի, արտաքին քաղաքական բաղադրիչը ներառում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում՝ հիմնված Ադրբեջանի առաջ քաշած հինգ հիմնական սկզբունքների վրա, ոչ հակամարտային օրակարգի ձևավորում։ Ծրագրում կարևորվում է հարևանների հետ երկկողմ հարաբերությունների և թյուրքական պետությունների հետ կապերի ամրապնդումը, էներգետիկ դիվանագիտության զարգացումը։

Ընտրությունների ֆոնին, սակայն, Ադրբեջանում 2023 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է ընդամենը 0,2%-ով, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, մարզերում գործազրկության խնդիրը աճում է՝ չնայած «նկարվող թվերին»։

Ալիևը խաղաղության մասին է շարունակում խոսել, սակայն ամեն քայլ անում է դրան հակառակ, առաջ քաշելով նոր անիրատեսական պահանջներ։

Թե ինչ կլինի նրա ընտրվելուց հետո, ինչը կասկած չի հարցում, դեռ պարզ չէ։ Փորձագետների կարծիքով, նա պետք է նախքան ընտրությունները ստորագրեր խաղաղության պայմանագիրը, որպեսզի իր ընտրողին ցույց տար ևս մեկ լուծված խնդիր, սակայն այն հանգամանքը, որ նա ոչ միայն չստորագրեց այն, այլև սկսեց նոր ռազմատենչ հայտարարություններ անել, չի խոսում խաղաղության մասին։

 

3618