Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խնդրում եմ չվիրավորել ՀՀ քաղաքացուն։ 7000 քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են, որոնք 7 տարի շարունակ համոզվել են, որ իրենց քվեի ուժը անբեկանելի է, իրենց ոչ ոք չի կարող ուղղորդել, և ցանկացած քաղաքացի իր կամարտահայտումն իրականացնում է քվեախցում՝ առանց որևէ հսկողության կամ ուղղորդման։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։

«Առհասարակ, քվեարկությունը փակ գաղտնի է, և քվեարկությանը միջամտելը, ուղղորդելը, հորդորելը և շահագրգռելը նույնպես քրեորեն հետապնդելի արարքներ են»,– ասաց նա։

Պետրոսյանը նշեց, որ հարգում է բոլոր քաղաքացիներին, և անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգավիճակ է զբաղեցնում, երբեք ընտրական գործընթացների ուղղակի մաս չի կարող դառնալ վերադասությունը, որտեղ նա իրականացնում է իր լիազորությունները։

Լրագրողի պնդմանը, թե Գյումրիի ընտրություններում վարչական ռեսուրս է կիրառվել իշխանության կողմից, Պետրոսյանը պատասխանեց. «Վարչական ռեսուրս որ կիրառվեր Գյումրիում, մենք 70 տոկոս ձայն կհավաքեինք, բայց մենք պարտվել ենք ընդդիմությանը, արժանապատիվ ընդունել ենք այդ պարտությունը, և այդ ուժի հետ մենք փորձում ենք կառուցողական աշխատանք տանել»։

422