Մեծ Բրիտանիայի վարչապետը գոհ է, որ Չարլզ թագավորի մոտ քաղցկեղը վաղ է հայտնաբերվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը գոհունակություն է հայտնել նրա վերաբերյալ, որ Չարլզ թագավորի մոտ քաղցկեղը «վաղ է հայտնաբերվել»: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ցնցվել և տխրել է՝ տեղեկանալով միապետի ախտորոշման մասին, գրում է The Guardian-ը:
«Ակնհայտ է, ինչպես բոլորը, ես ևս ցնցվել և տխրել եմ: Բոլորիս մտքերը թագավորի ու նրա ընտանիքի հետ են: Բարեբախտաբար, հիվանդությունը վաղ է բացահայտվել: Լիահույս ենք, որ թագավորը կստանա անհրաժեշտ բուժումը և լիովին կապաքինվի: Ես, իհարկե, կանոնավոր կապի մեջ եմ նրա հետ և կշարունակեմ սովորականի պես շփվել նրա հետ»,- ասել է Սունակը:
Հիշեցնենք, որ Չարլզ թագավորի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել և որ նա բուժում է ստանում:
06 Փետրվար, 2024 21:21
402