Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, որ պատրաստ է կրկին մենամարտել նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրայի դեմ, հաղորդում է JAXXON-ը։

«Նման մենամարտ անցկացնելու իմաստ կլինի։ Օլիվեյրան չի կարող չեմպիոնի հավակնորդ լինել, քանի որ հաղթել եմ նրան։ Եթե UFC-ն ցանկանա նման մենամարտ, ես կողմ և պատրաստ կլինեմ։ Օլիվեյրայի թիմն ասում էր, որ կհաղթեն, եթե մենք 5-ռաունդանոց մենամարտ անցկացնենք։ Շատ լավ, այդ դեպքում եկե՛ք ռևանշ կազմակերպենք»,- նշել է հայ մարտիկը։

Նախորդ տարվա ապրիլին 28-ամյա Ծառուկյանը մրցավարների որոշմամբ հաղթել էր բրազիլացի Օլիվեյրային։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը հունվարի 19-ին UFC 311-ում պետք է չեմպիոնական մենամարտ անցկացներ Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով մրցաշարից մեկ օր առաջ հրաժարվեց օկտագոն դուրս գալուց։

Կատարվածից հետո UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ Ծառուկյանը մոտ ապագայում չեմպիոնական մենամարտ չի ստանա։

606