Ես կարծում եմ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ մեր գործընկերները հետևողականության հետ խնդիր ունեն: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Նոր ելույթ ունեցան մեր երկու գործընկերները, որոնք ըստ էության անդրադառնալով վարչապետի մի քանի օր առաջ տված հարցազրույցին, որում վարչապետը մի պարզ միտք էր արտահայտում, որ ՀՀ-ի գոյությունը երաշխավորելու համար կարևոր կոմպոնենտ է այն, որ մենք կենտրոնանանք ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի վրա և մեր լեգիտիմության սահմանների վրա կանգնենք և չունենանք տարածքային պահանջներ հարևաններից, նրանք այս հարցազրույցը մեկնաբանում են հրաժարում հայկականությունից, հայկական արժեքներից, պատմությունից և աշխարհում գոյություն ունեցող ցանկացած սրբությունից»,- նշեց Ռուբինյանը:

 

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց 2013 թվականի մարտ ամսվա Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր. « Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂ-ի անկախությունը, ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ»:

730