ԱՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն՝ այսօր աշխատանքից ազատվել են․

ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը

ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը

ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը

Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները:

Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց ազատվել են պաշտոններից՝

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Արկադի Սողոմոնյանը

ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Դավիթ Ավանեսյանը

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը

ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Հայրապետյանը

ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի օգնական Արտակ Առստամյանը

669