Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում. ովքեր են մեկնել ՀՀ-ից
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնարկում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն 5 քաշային կարգերի ներկայացուցիչներ:
55 կգ քաշային կարգի մեկնարկում Մանվել Խնձրցյանը կմրցի թուրք Ադեմ Բուրաքի հետ:
63 կգ քաշում Հրաչյա Պողոսյանը ուժերը կչափի շվեդ Վիրջիլ Ալեքսանդրերի հետ:
77 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:
87 կգ Գևորգ Թադևոսյանը որակավորման փուլում մրցապայքարի դուրս կգա Դանիան ներկայացնող Էքսուս Մուկուբուի հետ:
Եվ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանի մրցակիցը կլինի Շվեյցարիայից Հոսեյն Ալիշահը:
12 Փետրվար, 2024 16:52
874
Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն
24 Մայիս, 2026 14:26
Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
30 Ապրիլ, 2026 22:51
Ըմբշամարտի ազատ ոճայինները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
24 Ապրիլ, 2026 11:16