Ռուս զբոսաշրջիկները 2018 թվականին Անտիգուա և Բարբուդա կղզիներում հանգստանալու ժամանակ օտարերկրյա ընկերությունից 30 միլիոն ռուբլի արժողությամբ զբոսանավ են վարձել։
«Նախաձեռնող» ռուսներն այնուհետև զբոսանավը գողացել են և տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն: Նրանք զբոսանավի համար կեղծ փաստաթղթեր են ձեռք բերել և սկսել այն վարձով տալ Սև ծովի ռուսական և թուրքական ափերի երկայնքով նավարկությունների համար:
Ինչպես նշում է news.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը:
Ինչ-որ պահի զբոսանավով հետաքրքրվել են Սևաստոպոլի մաքսավորները։ Նրանք պարզել են, որ նավն ունի երկու նույնականացման համար, որոնցից մեկը կեղծ է։ Բացի այդ, կասկածյալները պարտջավոր էին մաքսատուրք վճարել, որը տարիների ընթացքում կազմել է 8 մլն ռուբլի։
Անտիգուայի և Բարբուդայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Գործ է հարուցվել նաև Ռուսաստանի Դաշնությունում՝ մաքսատուրքերից խուսափելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մասին։ Խմբավորման ղեկավարը միջազգային հետախուզման մեջ է: